Կարտոֆիլով աներևակայելի համեղ ընթրիք․ հասանելի և հեշտ բաղադրատոմս


Կարտոֆիլը հիմնական սննդի մաս կազմող բանջարեղեն է։ Այն սիրում են շատերը։ Ունի օգտավետ հատկություններ, դիետիկ սնունդ է համարվում։ Կարտոֆիլից պատրաստվող բազմահազարանոց ուտեստներից առաջարկում ենք համեղներից մեկը, որը կկարողանա պատրաստել յուրաքանչյուրը։ Օժտված է նուրբ համով և բոլորին դուր է գալիս այս ուտեստը։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 5 հ․

Սոխ — 1 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Հավի միս — 250 գ

Սունկ — 300 գ

Պանիր — 100 գ

Աղ, պղպեղ

Կարտոֆիլները լվանալ, չորացնել, կեղևազատել, կիսել մեջտեղից ։ Վրան լցնել բուսայուղ, աղ, պղպեղ և այս ամենով լավ պատել կարտոֆիլները։

Միջուկի համար բուսայուղում կարմրացնել սոխը և սխտորը, հավելել միսը, տապակել, ապա միացնել սունկը և տապակել այնքան, մինչ հեղուկ զանգվածը կգոլորշիանա։

Կարտոֆիլները լցոնել միկջուկով վրան շաղ տալ պանիր և 200 աստիճանով տաքացված ջեռոցում եփել մոտավորապես 40 ր։ Եվ արդեն կարելի է դուրս բերել հալված պանիրով, ոսկեգունած անչափ համեղ այս ընթրիքը և վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями: