Մանկություն բոլորն էլ կցանկանան վերադառնալ՝ թեկուզ մի քանի րոպեով։ Տեսնել հարազատ դեմքեր, որոնք շատ հաճախ մնում են այնտեղ։
Մանկության լավագույն դրվագներն ամփոփված են լուսանկարներում, որոնք այնքան թանկ են բոլորիս համար և այնքան մոտիկ սրտին ու հոգուն։ Չէ՞ որ այդ լուսանկարներն են, որոնք պարունակում են ամենաջերմ հիշողությունները։
Մարդիկ ընդգծված հետաքրքվածություն ունեն հայտնի մարդկանց մանկության տարիների վերաբերյալ մանրամասներին։ Այս նյութում ներկայացնում ենք սիրված հումորիստ, դերասան Գարիկ Մարտիրոսյանի մանկության լուսանկարը։
Մենք կարծում ենք, որ հումորիստը բավականին փոխվել է և շատ դժվար է նրա մանկության տարիներին արված այս կադրից անմիջապես կռահել նրա ով լինելը։
Գարիկ Մարտիրոսյանն ընտանիքի հետ բնակվում և աշխատանքային գործունեություն է ծավալում Ռուսաստանում, սակայն սերտ կապ է պահպանում հայրենիքի հետ և դժվարին իրավիճակներում իր աջակցությունը հայտնում, երբեմն էլ հայրենասիրական գրառումներով հանդես գալիս։