Մաթեմատիկական գլուխկոտրուկն իզուր չեն մտածված։ Դրանք բարձրացնում են ուղեղի աշխատանքը, մարզում այն և ճկուն պահում։ Գլուկոտրուկները լուծելու համար առաջարկում ենք կազմակերպել փոքրիկ խաղ-մրցույթներ, որը կարելի է անցկացնել ընտանիքում և երեխաներին ներգրավել լուծմանն ու ժամանակը հետաքրքրական, զվարճալի անցկացնել։
Դուք կհամոզվեք, որ երեխաներն առաջին են գտնում նման առաջադրանքների պատասխանները, քանի որ նրանց ուղեղն ավելի ճկուն է և գիտելիքներրն էլ՝ թարմ։ Այստեղ նաև կցում ենք առաջադրանքի լուծման ճիշտ տարբերակը և հետևաբար՝ ճիշտ պատասխանը։
Եվ այսպես, 7+(5+(9-6)²)-9: Առաջինը կատարում ենք փակագծում եղած գործողությունները։ Դրանք, ինչպես տեսնում եք, երկուսն են․ առաջինը կկատարենք՝ (9-6)²=9-6=3, ապա երեքը բարձրացնենք երկու աստիճանով։
Կստանանք հետևյալ պատկերը՝ 3․3=9։ Այժմ կատարենք փակագծի հաջորդ գործողությունը՝ 5+9=14 , այնուհետև՝ 14+7=21, ապա՝ 21-9=12։ Եվ այսպես, ճիշտ պատասխանն է՝ 12։
Կարծում ենք համոզվեցիք, որ առաջին հայացքից թվացող փոքր-ինչ բարդ վարժությունն իրականում անչափ դյուրին լուծում ունի։