Աշնան այս օրերին հայկական տներում տան տիրուհիները շտապում են թթու պատրաստել։ Տարբեր բանջարեղեններից պատրաստված թթուն անչափ սիրված և ընդունված է հայկական խոհանոցում։
Այս նյութում ձեզ ենք ներկայացնում կաղամբի թթու ճակնդեղով։ Այն արագ է թթվում, համեղ է, խրթխրթան և անչափ գեղեցիկ վառ գույնով ներկված։
Անհրաժեշտ է՝
4 կգ կաղամբ
1 գլուխ սխտոր
8-10 հատ դափնու տերև
Սև հատիկ պղպեղ, մաղադանոս և սամիթ
1 մեծ ճակնդեղ
1 կծու ծիծակ՝ ըստ ճաշակի
Մարինադի համար՝
1 լ եռման ջրին ավելացնել 1 ճ.գ աղ, 1ճ.գ. շաքարավազ, 1 ճ.գ. քացախ(5%)
Երբ արդեն հավաքել, լվացել և նախապատրաստական բոլոր աշխատնքերը կատարել եք, անցնենք պատրաստման ընթացքին։ Այն դյուրին է և հաճելի պատրաստելը։ Թթվի այս բաղադրատոմսը պատկանում է խոհարար Լուսինեին։
Վարը ներկայացնում ենք հենց Լուսինեի պատրաստած տեսնայութը, որտեղ նա մանրակրկտորեն ներկայացնում է պատրաստման ողջ ընթացքը։ Մաղթում ենք պատրաստման բարի ընթացք։