Կաղամբը կորեական ձևով․ աղցան, որն արժի փորձել


Կաղամբի բաղադրությամբ աղցանները օգտակար են և իսկական ընկեր նիհարել ցանկացողների համար, քանի որ այս բանջարեղենն այրում է ճարպերը։

Համադրելի է շատ այլ մթերքների հետ։ Այսօր բերել ենք մի աղցան, որը իսկապես անչափ համով է ստացվում և արագ։ Այն կորեական մոտեցմամբ է պատրաստվում, ինչպես նաև հեշտ և արագ։ Այս աղցանը հիմնականում պարունակում է համեմունքներ։

Եվ երբ համեմունքնեը խառնելուց հետո թողնեք երկար հանգստանա աղցանը, հավատացեք՝ անմահական է ստացվում։ Այս աղցանի գաղտնիքը հենց այստեղ է։

Կաղամբը խորանարդներով մանրացնել, միացնել քերած գազարին, ապա հավելել մյուս բաղադրիչները։ Լավ խառնել և մի քանի ժամ դնել սառնարան։

Այս աղցանի համեղ լինելու գաղտնիքը հենց սառնարանում երկար թողնելն է, որպեսզի համեմունքները ներծծվեն բանջարաեղենի մեջ և աղցանը ստանա իր ճիշտ համը։

Խորհուրդ է տրվում հնարավորինս երկար թողնել սառնարանում, ապա վայելել։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: