Ծովամթերքն ամենաօգտակար և առողջ մթերքների շարքին է դասվում։ Այդ է պատճառը, որ այսօր նախընտրել ենք ներկայացնել ծովամթերքով ուտեստ։ Ծովախեցգետնով ջեռեփուկ, որը մատուցվում է կավե ամանով կամ հրակայուն տարայով։

Անհրաժեշտ է՝
50գ կարագ
2 ատամիկ սխտոր (ամբողջական)
300գ ծովախեցգետին
200գ թարմ շամպինյոն
1 պղպեղ
2 լոլիկ
1ճ/գ տոմատ
սև պղպեղ, աղ
100գ հալվող պանիր

⠀Կարագով թավայում սխտորի կտորները կարմրացնել և բույրը տարածվելուց հետո հանել թավայից: Լցնել ծովախեցգետինը: Տապակել 3-4 ր, դուրս բերել և դասավորել մեկ այլ տարայում։

Տապակել շամպինյոնը և պղպեղը միասին 10 ր, ավելացնել կլպած կտրատած լոլիկ, տոմատ և համեմունքներ: Եփել մի քանի րոպե մինչ լոլիկի փափկելը, լցնել եփված ծոցախեցգետինը և խառնել:

Տեղափոխել հրակայուն ափսեների մեջ, հավելել հալվող պանիր և տեղափոխել 200 աստիճան տաք ջեռոց 5 ր։ Անչափ համեղ է ստացվում, համից չեք կշտանա։