«Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ տղա»․ Նունե Եսայանը որդու հետ լուսանկար է հրապարակել․ որդին արդեն մայրիկի հասակին է


Նունե Եսայանը համացանցում ակտիվ է և բացի աշխատանքային գործունեության վերաբերյալ դրվագների հանրայնացումից, երբեմն ցույց է տալիս ընտանեկան դրվագներ։

Նունեն շատ է սիրում ազատ ժամանակն անցկացնել խոհանոցում և ընտանիքի համար  պատրաստել համեղ ուտեստներ և երբեմն ցույց է տալիս, թե ինչպես է երեխաների հետ միասին պատրաստում այս կամ այն ուտեստը։

Երգչուհու հետևորդները ջերմորեն են արձագանքում նրա հրապարակումներին, հատկապես, երբ այնտեղ մասնակցություն ունի Նունեի դուստրը՝ Էլիզաբեթը։ Այս անգամ սիրված երգչուհին հանրայնացրել է որդու հետ համատեղ լուսանկար։

Հրապարակումը Նունեն կատարել է որդու ծննդյան առիթով։ Լուսանկարին կից նա գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ տղա»: Երգչուհու հետևորդները միացել են մայրիկի շնորհավորանքին և մեկնաբանություններում հանդես եկել ջերմ բարեմաղթանքներով։

Օգտատերերը նկատել են, որ երգչուհու որդին բավական մեծ է և արդեն հասուն տղայի տեսք ունի։ Հետևորդները նշել են, որ տղան արդեն մայրիկի հասակին է և նմանություններ են գտել հայրիկի՝ Ավո Խալաթյանի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: