Ծնողներին կորցնելուց հետո Օլգա Այվազյանի գրառումը․ չեք կարող առանց արցունքների կարդալ


Օլգա Այվազյանը 90-ականներից հայտնի այն երգչուհիներից է, ով մինչ այսօր էլ սիրված է։ Նրա երգերը 90-ակնների սերունդը հաճախ է հիշում և խոսքում ցիտում նրա երգերի բառերը։

Վերջին տարիներին Օլգա Այվազյանը երգարվեստով չի զբաղվում։ Նա այս ընթացքում դադարել է նոր ստեղծագործություններով հանդես գալ և որևէ միջոցառման չի մասնակցում։

Նա բնակվում է Ամերիկայում։ Ամուսնացած է և երկու երեխաների երջանիկ մայրիկ։ Ունի մեկ դուստր և մեկ որդի։ Օլգայի որդին չորս տարեկան է, իսկ դուստրը մեկ  տարեկան։

Համացանցային տիրույթում երգչուհին հազարավոր հետևորդներ ունի, ովքեր սիրով հետևում են Օլգայի կյանքի անցուդարձին և հիանում նրա փոքրիկներով։ Այս անգամ երգչուհին հանդես է եկել անչափ հուզիչ մի հրապարակմամբ։

Նա ծնողներին կորցրել է վերջին տարիներին և հաճախ է նրանց մասին հուզիչ գրառումներ կատարում։ Այս անգամ հայրերի օրվա առիթով Օլգան գրել է․ «Կապույտ սրտիկներ բոլոր այն հայրերին, ովքեր երկնքում են և մեր կողքին չեն»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!