«Ծառը տնկած է, տունը կառուցած, զավակն էլ մեծանում է…»․ այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է


Այսօր՝ նոյեմբերի տասին, Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է։ Հաղորդավարին սիրում են շատերը և նրա հաղորդումը ունի դիտողականության բարձր մակարդակ։

Հրաչն այսօր դարձավ երեսունութ տարեկան։ Նա ամուսնացած է, վերջերս էլ ունեցավ դուստր։ Նրա կինը ամերիկաբնակ Անաշե Խոդավերդին է, ով զբաղվում է պրոդյուսերական աշխատանքներով։ Հրաչ Մուրադյանն իր ծննդյան առիթով գրառում է կատարել և գրել տարեդարձի մասին։

Նա մասնավորապես գրել է․ «Մայրս այսօր հորս փոխարեն էլ է շնորհավորանքներ ընդունելու… Կարճ, կոնկրետ, բայց փորձով լիքը 38-ը եկավ։ Երեսունութը սովորականի պես եկավ, բայց անսովորության զգացողություն բերեց իր հետ:

Ծառը տնկած է, տունը կառուցած, զավակն էլ մեծանում է… Բոլորն ովքեր պատահեցին կյանք կոչվող ուղևորության 38 կանգառներին ինձ դարձրին այնպիսին` ինչպիսին եմ:

Շարժվում ենք առաջ` իհարկե նոր կանգառներով, բայց ոչ երբեք վերջնակետի մասին մտածելով: Շնորհավոր երեսունութս: Լավագույնն էլ Ձեզ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: