Ծայրահեղ եղանակային պայմաններ․ Գագիկ Սուրենյանը ապշեցնող լուսանկարներ է հրապարակել


Բնությունը հրաշք է իր անսխալականությամբ, կատարյալությամբ և անձեռակերտությամբ։ Բնության մեջ տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն  մշտապես ուսումնասիրվել ու շարունակում է ուսումնասիրվել և մնալ հետաքրքիր։

Անհիշելի ժամանակներից բնությունն ու մարդը սերտորեն կապված են եղել միմյանց։ Մարդը վախեցել է բնությունից՝ լինելով նրա կարևորագույն մասը։

Իսկ այժմ մարդը կրկին բնության մի մասն է, սակայն ավելի գիտակից ու վախն ինչ-որ չափով հաղթահարած։ Օդերևութաբանության պետ Գագիկ Սուրենյանը մշտապես երկխոսության մեջ է բնության հետ։ Բացի  մասնագիտական աշխատանքից, Սուրենյանը անմահացնում է հայ բնաշխարհի  գեղեցիկ և անզուգական տեսարանները։

Նա հիանում և հնարավորություն  է ընձեռում հայրենակիցներին նույնպես հիանալ հայաստանյան գեղատեսիլ վայրերով։ Այս անգամ   Գագիկ Սուրենյանը ներկայացրել է լուսանկարներ, որոնցից մեկը Սյունիքի մարզն է, մյուսը՝ Շիրակի։ Լուսանկարներում ներկայացված են ծայրահեղ եղանակային պայմաններ։

Սուրենյանը լուսանկարներին կից գրել է․ «Սյունիքը և Շիրակը այս պահին։ Ջերմաստիճանի մոտ 20 աստիճան տարբերություն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: