Ծաղկակաղամբով պատրաստված ուտեստներն այդքան էլ բազմազան չեն։ Մի քանի ուտեստներ և կարծես թե վերջ։ Այսօր ձեզ համար բերել ենք ծաղկակաղամբով մի ուտեստ, որն անսովոր է և յուրօրինակ։

Հավատացեք՝ անչափ համեղ է ստացվում։ Սթեյքը սովորաբար իրենից ենթադրում է համեմված միս, մսային ուտեստ։ Ներկայացնում ենք բանջարեղենային սթեյք։ Աներևակայելի համեղ և գեղեցիկ ուտեստ։ Իսկ բաղադրիչները քիչ են և հասանելի։ Կկարողանան պատրաստել բոլոր, անգամ անփորձ տնային տնտեսուհիները։

Անհրաժեշտ է՝
Ծաղկակաղամբ
Հավի կրծքամիս
Լոլիկ
Պանիր
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Տոմատ

Ծաղկակաղամբը կտրատել ինչպես պատկերված է լուսանկարներում։ Բանջարեղենը կտրատելիս օգտագործեք սուր ծայրով դանակ։ Վրան խոհարական վրձնով քսեք տոմատ, վրան դրեք մանրացված թռչնամիսը, բարակ կտրատած լոլիկը, համեմեք և լցրեք քերած պանիր։ Ձևամանը տեղափոխեք 180 աստիճան տաք ջեռոց՝ այնտեղ թողնելով 20 ր։

Այս բաղադրատոմսը հնարավորություն է տալիս համտեսելու բանջարեղենային սթեյք, որը կհավանեն և՛ ընտանիքի անդամները, և՛ հյուրերը։ Բարի ախորժակ։