Խուճապի մատնվելու կարիք չկա․ Դավիթ Բաբայանի հայտարարությունը


Երեկվանից հանրության շրջանում որոշ անհանգստություններ են առաջ եկել։ Դաժան պատերազմով անցած ժողովուրդը սարսափում է նոր արհավիրքից։

Բոլորի աղոթքներն ուղղված են առ Աստված և միայն խաղաղություն են խնդրում։ Արցախի պաշտոնական տեղեկատվության կողմից հայտարարված սահմանային լարվածոթյան մասին հայտարարությունը լուրջ անհանգստություններ առաջացրեց։

Որոշ շրջանկաների մոտ նույնիսկ խուճապ դիտվեց։ Եվ ահա Դավիթ Բաբայանը մեկ այլ հայտարարությամբ իր խոսքում հավաստիացրեց, որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ և անհանգստությամ կարիք ու պատճառ չկա։

Հորդորել է հետևել միայն պպաշտոնական լրահոսին և այլ կեղծ տեղեկատվություն չտարածել։ Արցախյան պաշտոնյանը հյատարարությունը կատարել է ֆեյսբուքյան հարթակի միջոցով։ Նա մասնավորապես գրել է․ «Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝  ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ․

Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել»,- գրել է նա:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!