Օրերս Արևիկ Ուդումյանը նշել էր տարեդարձը։ Նա պատմելով իր մասին՝ հաճախ էր նշում, որ սիրելի եղանակը ամառն է և ձմռանը փոքր-ինչ տխրում է, ուստի կուզենար մշտապես ամռանն ապրել։

Բայց այսօր նա մի հրապարակում է կատարել, որտեղ հանրայնացրել է հեքիաթային լուսանկարներ և հայտնել, որ այլևս այդպես չի մտածում։

Լուսանկարներում առատ ձյուն կա, եղևնիներ, իսկ նրա սպիտակ հագուստն ասես լրացնում է լուսանկարի ամբողջական տեսքը։ Լուսանկարներին կից Արևիկը նշել է, որ կարոտել էր ձյունը, ապա հավելել, որ ծննդյան տոնը հեքիաթային է անցկացրել։

Արևիկ Ուդումյանը մասնավորապես գրել է․ «Խոսքերս հետ եմ վերցնում միշտ ամռանն ապրելու ցանկությամ մասին։ Անհավանական կարոտել էի ձյունը, իհարկե, ոչ հետևանքները` մոխրագույն ջրիկ կամ սարսափելի սառույցները, այլ հենց փափուկ, սիրուն, ճերմակ, խրթխրթան ձյունը։

Ծնունդս հեքիաթային դարձրեցին իմ ամենաներն իրենց անակնկալներով և այս հեքիաթային եղանակը»։