Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սոս Էլբակյանի ընտանիքին


Սոս Էլբակյանը Տավուշի հուլիսյան ցավալի դեպքերի մեր ամենից թանկագին կորուստներից մեկն է: Նրա լուսանկարներից էլ պարզ ու հասկանալի է, թե որքան կյանք ու մեծ սեր կար նրա ներսում ամբարված:

Մտերիմների առաջին խոսքն էլ է հենց հերոսի լայն ու լիաթոք ժպիտի մասին հիշողություններով սկսվում:

Նախորդ շաբաթ մեր հերոսներին հողին հանձնեցինք, սակայն նրանց հիշատակն ու սխրանքը մշտապես մնալու է մեզ հետ: Այսօր հերոսի ընտանիքին է այցելել նախագահ Ա. Սարգսյանը:

Նա զրուցել է հերոսի ծնողների հետ, ծանոթացել հերոսի հայրական տան ներսում ստեղծված նրա փառքի անկյունին, Սոսի ստացած բոլոր շքանշաններին, շնորհակալագրերին ու պատվոգրերին:

Նախագահն առանձնահատուկ շեշտել է Սոսի և նրա ընկերների կատարած անգնահատելի արարքի կարևորությունը, նշել, որ նրա հիշատակն անմար է ու միայն խոնարհման է արժանի:

Այցի լուսանկարները հանրայնացվել են նախագահի պաշտոնական էջում, որն էլ մենք ներկայացնում ենք կից:


Понравилась статья? Поделиться с друзьями: