«Խելագարը» մտնում է եկեղեցի, հետաքրքրասեր և շփոթված աչքերով նայում շուրջը և արագ հեռանում։ Որոշ ժամանակ անց վերադառնում է՝ խրցով փայտը կապած մեջքին, կանգնում այն մարդկանց կողքին, ովքեր պատրաստվում էին աղոթել։
Երբ ծնկի է իջնում, հանկարծ փայտը թափվում է գետնին, հավաքում է, նորից կապում, ապա ծնկում: Բայց ամեն անգամ փայտը թափվում է և խանգարում: Ի վերջո աղոթքն ավարտվում է և մարդիկ սկսել էին հանդիմանել խելագարին: Քահանան կարեկցանքով մոտենում է և ասում. «Որդի՛ս, այս աղոթքը հնարավո՞ր չէր առանց մեջքիդ փայտի, ի՞նչ արեցիր։ Դու խանգարեցիր և՛ քեզ, և՛ շրջապատին»: Այս լսելով՝ խելագարը տխուր հարցրեց. «Բայց սա այստեղի սովորությունն է, չէ՞»։
Քահանայի զարմացած հարցին, թե ի՞նչ սովորություն, խելագարը պատասխանեց․ «Տե՛ր հայր, ես մտա եկեղեցի, նայեցի և տեսա, որ բոլորի մեջքին ինչ-որ բեռ կա։ Մտածեցի, որ այստեղի սովորույթն է, ուստի ես էլ փայտի խուրցը մեջքիս կապեցի և եկա: Մի բարկացեք»: Բոլորը սկսեցին բղավել, թե գժվե՜լ է այս մարդը։
«Բոլորդ էլ ձեր մեջքին բեռ ունեք: Ահա՛, էս մեկի մեջքին կապուտաչյա տղա կա՝ ընկերն է, որին դավաճանեց մարտի դաշտում՝ սեփական մորթը փրկելու համար: էս մեկի մեջքին ծնողներն են, ովքեր մահացան կարոտի և անտերության մեջ:
Մյուսի մեջքին մի որբ երեխա կա՝ սպանել է հորը, երեխային թողել լացի մեջ, մյուսի մեջքին մի մեծ մուրճ կա՝ քսան տարի դատապարտել է անմեղ մարդու։ Դատա՜րկ, դատա՜րկ մեջք չկա…»։ Բոլորը սարսափով և ապշած նայեցին միմյանց։ Խելագարը ճիշտ էր․․․