Լևոն Քոչարյանը և Սիրուշոն հրավիրված էին Բիլզերյանի հարսանիքին․ տեսանյութ


Ինչպես արդեն հայտնի է՝ Դեն Բիլզերյանն  ամուսնացել է։ Այս առիթով աշխարհահռչակ հայը հրապարակում էր կատարել իր սոցհարթակում և գրել, որ ինքը վերջապես դա արեց։

Բիլզերյանի ընտրյալն ինչ խոսք, գեղեցկուհի է։ Համացանցում անվերջանալի քննարկումներ են ընթանում ամուսնության արարողակարգից և այլ մանրամասներից։

Այսօր հայտնի դարձավ, որ հյուրերի շարքում են եղել նաև Լևոն Քոչարյանը և Սիրուշոն։ Լևոն Քոչարյանը և Դեն Բիլզերյանը ընկերական ջերմ հարաբերությունների ունեն և ինչպես հայտնի է՝ նրանք նաև համատեղ բիզնես ունեն։

Խոսվում է այն մասին, որ Լևոնն իր կնոջ հետ հրավիրված է եղել հարսանեկան արարողությանը, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյո՞ ք նրանք մասնակցել են, թե ոչ։ Հիշեցնենք, որ Պոկերի արքան բոլորովին վերջերս Հայստանում էր։

Նա երևանյանի երկրպագուների հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում էլ կազմակերպվել է նրա գրքի շնորհանդեսը։ Գիրքը վերնագրված է «Դրվածք»։ Մանրամասները՝ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!