Լցոնված սմբուկներ՝ հիանալի գարնանային ուտեստ


Պատրաստենք հաշ համեղ և ախորժելի լցոնված սմբուկներ պարզ բաղադրատոմսով:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

— սմբուկ 4 հատ

— տավարի աղացած միս — 400 գր.

— սոխ — 4 գլուխ

— սունկ — 400 գր.

— պանիր — 100 գր.

— աղ, սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը՝

1. Սմբուկները պետք է բաժանել 2 մասի, միջուկը հանել, համեմել աղով և 15 րոպե այդպես թողնել:

2. Սոխը մանրացնում ենք, թավայի մեջ տապակում ենք: Այնուհետև ավելացնում կտրատված սունկը, աղացած միսը, սմբուկի միջուկը, համեմում աղով և պղպեղով, շարունակում ենք տապակել ևս 20-25 րոպե:

3. Սմբուկի նավակները ջրով լվանում ենք, ազատվելով աղից, այնուհետև լցոնում մսով և սնկով պատրաստված զանգվածով: 4. Տեղադրում ենք ջեռոցում, եփում 30 րոպե, 200-220 աստիճանում, այնուհետև նավակների վրա քերած պանիրն ենք լցնում և թողնում ջեռոցում ևս 10 րոպե,

5. Հենց պանիրը հալչի և դառնա ոսկեգույն, մեր ուտեստը պատրաստ է:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!