Լցոնած սունկ․ գեղեցիկ, հյութեղ և աներևակայելի համեղ ընթրիք


Աշխատանքային օրվա ավարտին հավաքվել սեղանի շուրջ և պատմել ու կիսվել օրվա իրադարձություններով, ամենահաճելի օրվա ավարտը կարող է լինել։ Իսկ սեղանի շուրրջ կարող է հավաքել միայն համեղ ընթրիքը։ Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ կստանաք հիանալի ընթրիք։

Իսկ ձեզ անհրաժեշտ կլինի՝

Սունկ — 500 գ

Սխտոր — 2 ատամիկ

Սոխ — 1 հ․

Թթվասեր — 1 ճ․գ․

Կաթ կամ սերուցք — 100 մլ

Փափուկ տեսակի պանիր — 100 գ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Սունկը պետք է ընտրել խոշոր տեսակի, որպեսզի լցոնելը հարմար լինի, այսինքն՝ տարողունակ լինեն։

Մաքրել, պոկել ոտիկը։ Ոտիկները մանրացնել և սոխի, սխտորի հետ տապակել բուսայուղում, տեղափոխել այլ տարայի մեջ, հավելել թթվասերը, կարելի է նաև ավելացնել որևէ կանաչի, ապա աղ և պղպեղ անել, լավ խառնել։

Այժմ թավայի մեջ մի փոքր բուսայուղ ավելացնել և սնկի գլխիկները տապակել, այնուհետև շրջել, լցոնել միջուկով, վրան դնել մեկական կտոր պանիր, լցնել կաթը կամ սերուցքը և փակել կափարիչը։ Եփել 10-15 ր։


Понравилась статья? Поделиться с друзьями: