Մշակութային հայտնի և սիրված դեմք Կամո Սեյրանյանը վերջին շրջանում ակտիվություն է պահպանում համացանցային իր տիրույթում։

Հայտնի դուդուկահարը սոցհարթակում ներկայացնում է ոչ միայն իր անձնական լուսանկարները, այլ երբեմն-երբեմն անդրադառում է ընտանիքի անդամներին և սիրով ցույց տալիս ընտանեկան դրվագներ տոնական միջոցառումներից և ընտանեկան հանգստից։

Այս անգամ Կամո Սեյրանյանը հրապարակումը նվիրել է դստերը։ Նա հանրայնացրել է աղջկա լուսնկարը ծննդյան օրվա առիթով։ Դուստրը դարձավ քսան տարեկան։ Լուսանկարում երևում է, որ նրա ծննդյան տորթը ուշագրավ գրվածքով է եղել․ «Էլ չեմ լինի քսան տարեկան»։

Դստեր քսանամյակի առիթով Կամոն լուսանկարին կից գրել է․ «Հուլիսի 4-ին լրացավ իմ տան սրբության՝ Սեդայիս 20 ամյակը, ով կրում է իմ մյուս սրբության՝ մորս անունը: Ցանկանում եմ միշտ քայլերդ անես խելացի, լինես առողջ ու երջանիկ»։

Մեկնաբանութուններում դուդուկահարի հետևորդները, հարազատները և ընկերները շնորհավորել են և ջերմ մաղթանքներ հղել։