Տիգրան Սիմոնյանը մի ուշագրավ գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է հայկական խոր արժեքների, որոնք կարծես ենթարկվել են բացասական մի շարք փոփոխությունների։

Գրառման հեղինակը պատմում է, որ իրենց շենքը կառուցվել է 80-ականներին, և երբ 300- 500 մարդ բնակություն հաստատեց այդ շենքում, բոլորն էլ երիտասարդ էին։ 1-2 տարի անց բնակիչներն արդեն ճանաչում էին միմյանց, հետաքրքրվում, բոլորը բոլորի հոտ ապրում էր ուրախություն և տխրություն, հետաքրքրվում միմյանցով, անհանգստանում միյնաց համար։

Տիգրան Սիմոնյանը պատմում է մի դեպք, որը տեղի էր ունեցել 2000-ականներին։ Ուշ գիշերին առաջին հարկից աղեկտուր ողբաձայն են լսել։ Կնոջ հետ շտապել են օգնության։ Տեղ հասնելուն պես տեսել են, որ կինը ողբում էր որդու մահը, ում դանակահարված էր գտել։ Հեղինակը խոր զարմանքով և ափսոսանքով նշում է, որ հարևաններից ոչ ոք չեկավ նրան կարեկցելու։ Հենց այդ օրը Սիմոնյանին ստիպել է մտածել, որ հայ ազգը կորցնում է կարևոր մի բան՝ ազգային նկարագիրը։

«Մենք դարձանք առանց սիրտ և հոգի ռոբոտներ»,- գրել է Տիգրան Սիմոնյանը, ապա շարունակել, որ հայերի միջից դուրս մղվեց մարդկային, միմյանց նկատմամբ հոգածությունը և փոխարենը տեղադրվեց նենգություն, նախանձ և չարություն։

Հեղիակը խոր ափսոսանք է հայտնում, որ տասնչորսամյա Մալենան մի երեկոյի ընթացքում կարողացավ ողջ աշխարհի ուշադրությունը գրավել, հազարավոր մարդիկ հոտնկայս ծափահարաություններ ուղղեցին մեր փոքրիկ հայուհուն, իսկ այստեղ՝ հայրենիքում, նրա հայրենակիցները չարախոսում են մի պարզ, հասարակ գրխակառնության համար՝ մոռանալով, որ իրենց առջև երեխա է, ով կարող է տարատեսակ դեպրեսիաններ ունենալ իրենց գռեհիկ և աննշան թվացող խոսքից։