Լուսինե Թովմասյանի գործունեությանը ծանոթ են շատերը։ Գեղեցկուհին Եվրոպայում գեղեցկության մրցույթում կարողացել է հիացնել գրեթե բոլորին իր գեղեցկությամբ։

Մրցույթից հետո Լուսինեի գործունեության ոլորտը ավելի մեծացավ։ Նա սկսեց հրավերներ ստանալ տարբեր նախագծերից, անգամ նկարահանվեց գեղարվեստական ֆիլմում և այլն։ Լուսինե Թովմասյանն այժմ երկու երեխաների մայրիկ է և բավական ակտիվ համացանցային իր հարթակներում։

Լուսինեն այնտեղ կիսվում է ոչ միայն ընտանեկան, այլև աշխատանքային ոլորտի լուսանկարներով և պատմում հետևորդներին իր ձեռքբերումների մասին։ Այսօր գեղեցկուհին հայտնել է, որ գործունեության նոր ոլորտում է իրեն փորձել և կարծում է, որ լավ է ստացվում։

Լուսինեն այդ մասին գրում է․ «Պետք է ասեմ, որ շատ հուզված եմ և ոգևորված։ Քանի որ, չնայած նրան, որ երկար տարիներ հետաքրքրվել և նույնիսկ զբաղվել եմ նորաձևությամբ, երբևէ մտքովս չի անցել, որ ինքս մի բան ստեղծեմ այդ ուղղությամբ։

Սա իմ առաջին դիզայներական փորձն է, և կարծում եմ բավականին լավ։ Հավաքածուն ստեղծվել է Ամանորին ընդառաջ և իր մեջ ներառում է շքեղ երեկոյան զգեստներ»։