Լիլիթ Մուրադյանը, ով համացանցային հարթակում ակտիվ է, հաճախ է ցույց տալիս դրվագներ ընտանեկան իրավիճակներից, տոներց և այլ մանրամասներ ներկայացնում։

Հաղորդավարուհու հետևորդները սիրում են նրան հետևել, քանի որ Լիլիթը շփում է պահպանում նրանց հետ ոչ միայն հարց ու պատասխան ձևաչափի շրջանակներում, այլև տալիս է խորհուրդներ և նաև հարցնում խորհուրդներ հետևորդներից։

Այս անգամ Լիլիթ Մուրադյանը ցույց է տվել, թե ինչպես է ընտանիքը տոնել որդու ատամհնատիկը։ Որդին արդեն 9 ամսական է։

Լիլիթը գրել է․ «Ժամանակ, ժամանակ, ո՞ւր ես շտապում: Կարծես երեկ լիներ, երբ վախերիս ձեռքը խելագարվում էի, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, գնալ, թե՞ մնալ։ Հիշում եմ մի օր գնացի եկեղեցի, աղոթեցի և խոստացա, որ ամեն բան կթողնեմ Աստծո զորությանը։

Ահա Միքայելի ատամհատիկն ենք նշում, որոշեց ճարտարապետ դառնալ, մի քանի օր էլ և կդառնա ինն ամսական, Աստված ամեն բան գիտի…այսօր միայն ինձ մնում է ասել, շնորհակալ եմ…»։