Լիլիթ Հովհաննիսյանն այն երգչուհիներից է, ով հազարավոր երկրպագուներ ունի։ Նրա համերգները մշտապես անցնում են լեցուն դահլիճներով։ Ժամանակին բավականաչափ ակտիվ երգչուհին սկսեց քիչ երևալ համացանցում։ Պարբերաբար և տևական ժամանակով լռություն է պահպանում նաև համացանցում։

Առաջվա Լիլիթը, ով գրեթե ամեն օր հրապարակումներով էր հանդես գալիս, այժմ լռություն է պահապանում, սակայն ժամանակ առ ժամանակ ինչ-որ հետաքրքիր նորությամբ կոտրում է այդ լռությունը և կրկին անհետանում։ Սակայն փաստ է արդեն, որ նա առանց նորության չի հայտնվում։

Առաջին դեպքում նա հանդես եկավ մի երգի պրեմիերայով, երբ դեռ սպասում էր առաջնեկին։ Երգը նվիրված էր բալիկին։ Այնուհետև հանդես եկավ փոքրիկի լուսանկարով, իսկ այժմ էլ երկրպագուների համար հետաքրքիր նորությամբ է եկել։

Երգչուհին հայտնել է, որ լույս է տեսել իր սիրված 10 երգերի (remake) նոր ալբոմը։ Հավելել է, որ այդ երգերը երկրպագուների կողմից առավել սիրվածներն են և իրեն կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում։

«Այսպես երգերս նոր կյանք և նոր շունչ են ստացել։ Այսօրվանից հերթով կներկայացնեմ դրանք ձեր ուշադրությանը»։ Լիլթը երկու երգ արդեն ներկայացրել է։ Դրանցից մեկը՝ «Գնչու»-ն, կցված է ստորև։