Ռուսական էստրադայի ներկայացուցիչներին ճանաչում են գրեթե բոլորը։ Նրանցից շատերի գործունեությանը հաճույքով հետևոմ են Հայաստանում և ոչ միայն։

Ռուս էստրադայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնիդ Ագուտինը, համացանցային հարթակոււմ ակտիվ է և հաճախ է հրապարակումների միջոցով ցույց տալիս իր առօրյաից դրվագներ, երբեմն էլ կիսվում է ընտանեկան տոներով, իրադարձություններով և այլն։

Այս անգամ Ագուտինը հանդես է եկել եղբոր հետ համատեղ լուսանկարով և զարմացրել հետևորդներին։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ եղբայրներն անչափ նման են միմյանց, նրանք ասես ջրի երկու կաթիլ լինեն։

Այդ չափազանց նմանությունը անմիջապես նկատել են երգչի հետևորդները։ Լուսանկարի մեկնաբանությունների հատվածը ողողված է նրանց նմանության վերաբերյալ զարմացած գրառումներով։ Ռուս երգիչը լուսանկարին կցել է․ «Два брата-акробата в полёте»։

Օգտատերերը նրանց թեթև վայրէջք են մաղթել և նշել, որ լուսանկարում երկու տաղանդներ են, որոնք մշտապես սիրելի և սպասելի են։