Առավոտյան ցավով տեղեկացանք, որ վախճանվել է բոլորին հայտնի, մեծ սեր ու հարգանք վայելով ժամանակակից դերասաններից մեկը, ով հասարակության առավել հայտնի է Գևո անունով:
Ինչպես նախապես տեղեկացվել է, նա մահացել է սրտի կաթվածից: Տեղեկանալով սիրելի դերասանի ցավալի վախճանի մասին՝ նրան ճանաչող ու հարգող մարդիկ, գործընկերները մեծ ցավով ու ափսոսանքով էին արտահայտվում նրա մասին:
Շատերը սոցցանցերում իրենց ցավն են արտահայտել հուզիչ գրառումների միջոցով: Հուզիչ գրառում էր հանրայնացրել Վաչե Թովմասյանը, ում հետ վերջին շրջանում Գևոն մասնակցում էր «Ոսկե դպրոց» հեռուստանախագծի նկարահանումներին:
Վաչեն պատմել է, որ վերջերս նա դերասանի հետ հեռախոսազրույց է ունեցել, նրանք պայմանավորվել են կարանտինային սահմանափակումների ու արգելքների վերացումից հետո անպայմանորեն հանդիպել:
Վաչեն գրել է, որ դերասանն իր հանդիպած ամենազանիվ ու ամենամաքուր հոգիներից մեկն է, ում հեռախոսահամարը հեռախոսում գրանցել է «Գևո Լեգենդ» անվամբ:
Վ. Թովմասյանը նաև գրել է, որ միշտ իրեն երջանիկ է համարել, որ Գևոյի նման լավ մարդու հետ առնչվելու հնարավորություն է ունեցել: