Եվրոտեսիլյան հաղթանակը շարունակվում է քննարկվել՝ ոմանց կողմից քննադատվում, իսկ ոմանց կողմից էլ պարզապես քննարկվում և հպարտության զգացողություններ առաջ բերում։

Տասնչորսամյա Արփին, ով որոշեց ներկայանալ Մալենա անվամբ, երկու անգամ եվրոտեսիլյան բեմ հասնելու համար նախնական մասնակցությունները ձախողել էր։

Սա երրորդ փորձն էր, որը պսակվեց հաղթանակով և ևս մեկ անգամ ապացուցեց, որ երազանքները կատարվում են և պետք չէ դրանցից հրաժարվել։ Այսօր հաղթանակ բերած երիտասարդ երգչուհին իր թիմով Ֆրանսիայից ժամանել է Հայաստան։

Օդանավակայանում նրան դիմավորել են հազարավոր հայրենակիցներ, որոնք ծափողջույններով և հաղթական խոսքերով դիմավորեցին նրան։ Մալենան եկավ հայկական եռագույնը ուսերին գցած, հպարտ և խաղաղ ժպիտով։ Լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել և պատասխանել մի քանի հարցերի։

Հարցին, թե ինչպես է վերաբրվում քննադատություններին՝ կապված ադրբեջանցի մասնակցի ողջագուրման հետ՝ Մալենան պատասխանեց․ «Իր դեմ թշնամանք չունեմ, նա էլ իմ պես աղջիկ է»։ Տեսանյութը՝ կից։