«Իրա մեջ անընդհատ Գարիկին ենք փնտրում». զոհված տանկիստի մայրը կրկին մայրացել է․ հուզիչ մանրամասներ․ տեսանյութ


Տղաները, ովքեր կյանքը չխնայեցին հանուն մեզ, հանուն խաղաղ հայրենիքի, մշտապես մեզ հետ են։ Եվ նրանք անմահ կլինեն այնքան ժամանակ, որքան մենք կխոսենք և կմեծարենք նրանց։

Սակայն պատկերը նրանց ընտանիքներում այլ է։ Անմահացած հերոսների ծնողները ամենուր, տան բոլոր անկյուններում իրենց որդիներին են փնտրում և զգում նրանց շունչն ու բույրը։

Այս նյութում ներկայացնում ենք մի հերոսի մասին, ով հավետ մնաց հարազատների հիշողություններում ու սրտերում։ Գարիկն անմահացավ հոկտեմբերի քսանվեցին՝ Մարտակերտի մատույցներում։

Այս օրերին Գարիկի ընտանիքում նոր կյանքի սկիզբ է դրվել․ ծնվել է անմահացած հերոսի քույրիկը։ Այս փոքրիկ հրաշքի մեջ հարազատները որոնում են Գարիկին, գտնում նմանություններ  և փորձում փարատվել։ Փոքրիկը տուն ժպիտ է բերել։

Այս կյանքի սկիզբը, պարգևը հերոսածին մայրը Աստծո գործ է համարում։ Նորածնին հերոս եղբոր նկարով շապիկ են հագցրել, որին մայրը նայելով՝ լաց էր լինում ու շարունակ հուզվում։ Մանրամասները դիտեք ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: