Սոցիալական բովանդակություն ունեցող գովազդները նպատակ ունեն ազդել հանրության վրա։ Նրանք ուղղված են սովորեցնելու, կրթելու հանրությանը։

Դրանց կիրառությունը ցույց է տվել, որ նման բովանդակությամբ գովազդները մեծ և արդյունավետ ազդեցություն են ունենում։ Նման ուսուցողական մի դրվագով հանդես է եկել ճանաչված և սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանը։ Նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ ինքն ասես վթարի է ենթարկվել և մեքենայից ընել է հատակին։

Այդ հրապարակմամբ երգչուհին ցանկացել է ցույց տալ մարդկանց, որ խմիչքի չարաշահումը բացասական և երբեմն նաև ողբերգական հետևանքներ է ունենում։ Իվետան լուսանկարին կից գրել է․ «Մի խմեք և նստեք ղեկին»։

Այս հրապարակմամբ երգչուհին ցույց է տվել ալկոհոլի օգտագործման բացասական կողմը և փորձել ցույց տալ ողբերգական դրվագ, որը կարող է ազդել, սթափեցնել և զգոն պահել մարդկանց, ինչպես նաև խուսափել ալկոհոլից և հատկապես այդ կերպ մեքենա վարելուց։

Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում գովեստի են արժանացրել Իվետայի այս մոտեցումը և այն համարել մարդասիրական և մարդկանց մասին հոգ տանելու ցանկություն։