Վիկտոր Մնացականյանը սոցհարթակում լուսանկարների շարք է հանրայնացրել, որտեղ պատկերված է Հանրապետության հրապարակը։

Մայրաքաղաքի սիրելի հրապարակը լուսանկարներում այլ կերպ է պատկերված։ Հեղինակն այն դիտարկել է ապագայում։ Նա նշել է, որ ահա այդպիսին է պատկերացնում Երևանի ճակատագիրը, ապա հավելլե, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։

Լուսանկարները, ճիշտ է, հետաքրքրություն են առաջ բերում, սակայն, պատկերներում այն տխուր է։ Մեկնաբանոիթյուններում օգտատերերն ակտիվ են եղել։

Օգտատերերից մեկը նշել է, որ մտքերը հաճախ իրականանալու ունակություն ունեն և այդ պատճառով առաջարկում է Հայաստանն ավելի վառ գույներով և գեղեցիկ տեսնել ու պատկերել, որպեսզի հայրենիքի զարգացումն ընթանա հենց այդ ուղով։ Որոշ օգտատերեր էլ նշել են, որ շարքում կան լուսանկարներ, որոնք վախեցնող են։

Այս լուսանկարներով իր սոցհարթակում կիսվել է նաև Դանիել Իոաննիսյանը և կից գրել․ «Իսկ ի՞նչ կլինի հրապարակում մի 6-20 դար հետո»: Lուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։