Ինչպես Հարավային Կորեան աննշան տարածքում, սովի ու պատերազմի փլատակների վրա կառուցեց երկիր, որի տնտեսությունն աշխարհում 11-րդն է․ տեսեք ինչի վերածվեց այս երկիրը


Հարավային Կորեան ապացուցում է, որ հաստատակամությունն ու ազատությունը կարող է հաղթել ամեն  բանի։ Չքավորությունը ոչինչ է այս երկու գերհզոր արժեքների առջև։

Այս երկիրը գտնվում է մի փոքր տարածքում, չունի որևէ բնական ռեսուրս․ նավթ, գազ, մետաղներ և այլն։ Հարավային Կորեան այն երկիրն է, որի պատմության էջերը լի են պատերազմներով։ Այս երկրի բնակչությունը տեսել ամեն ինչ․ սով, դաժան մահեր, պատերազմներ, աքատություն և այլն։

Այս երկրում աղքատությունն այնքան շատ ու երկար է եղել, որ թափանցել է նրանց ավանդույթների, մտածողության մեջ։ Նման օրինակ է, երբ այս երկրի բնակիչները հանդիպում են միմյանց, նրանք, բնականաբար, ողջունում են իրար։

Այս մարդկանց ողջույնի խոսքերը բառացիորեն թարգմանվում են՝ «Այսօր կերե՞լ եք»։ Կորեան այն միակ երկիրն է, որ մի քանի տասնամյակի ընթացքում հետամնաց երկրից վերածվել է զարգացած տնտեսությամբ երկրի։

Աշխարհում այն տասնմեկերորդ տնտեսությունն է։ Եվ տեսեք, թե այս աղքատ երկիրը կարճ ժամանակամիջոցում ինչի կարողացավ վերածվել։ Եվ այսպես, միջին աշխատավարձը՝ 3000 դոլար, աղքատներ չկան, աշխարհում ամեն երրորդ նավը արտադրվում է հենց այստեղ։ Կրթությունը, բժշկությունը որակով աշխարհում  երրորդն են, իսկ բանակը աշխարհում հինգերորդն է։

Եվ այս ամենը` աննշան տարածքում, առանց նավթի, գազի և թանկարժեք մետաղների։ Մեկ սերնդի մեջ, ամենակարճ ժամանակում, սովի ու պատերազմի փլատակների վրա: Եվ այս ամենը` չկորցնելով սեփական ավանդույթները, լեզուն, հարգանքն ու կյանքի հանդեպ սերը:


Понравилась статья? Поделиться с друзьями: