Երեկ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը՝ Քլոե Քարդաշյանը և Քենդել Ջենները աղբից մաքրել են Մալիբուի ափը։ Քույրերը սպորտային համազգետ էին կրում միջոցառման ընթացքում։ Ակցիան կազմակերպել էր քույրերի հիմնադրած շրջակա միջավայրի պաշտպանության «Heal the Bay» կազմակերպությունը, որի նպատակն է Լոս Անջելեսի ափային գծի պաշտպանությունը։
Քլոեն և Քենդելը, կամավորների հետ միասին, անցել են ափի երկայնքով և դույլերով հավաքել են ափի աղբը՝ պլաստիկ, թղթե և այլ տեսակի։ Չնայած արևին և քամուն, Կարդաշյանն ու Ջենները ջանք չէին խնայում և հավաքում էին ամեն պատահած աղբը։
Ակցիայի ողջ ընթացքում տեղի էին ունենում «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի նկարահանումները։ Օպերատորները, բառի բուն իմաստով, նկարահանում էին քույերի յուրաքանչյուր քայլը։
Քլոեն և Քենդելը հույս ունեն, որ իրենց արարքն օրինակ կծառայի մյուսների համար՝ ավելի պատշաճ վերաբերվել բնությանը և աղտոտվածության խնդրին։