Կյանքը հիասքանչ է, ինչ էլ որ պատահի և բոլոր բացասական կողմերի հետ միասին։ Այս նյութում ներկայացնելու մի մարդու պատմություն, որին կյանքը հեշտորեն չի տրվել։ Ֆրանչեսկո Լենտինին ծնվել էր այնպիսի տեսքով, որ նրանից բոլոր հարազատները հրաժարվեցին։

Սակայն ոչ միայն տգեղ արտաքինը, այլև հարազատների նման վերաբերմունքը նրան չդարձրեց չար։ Նա սովորեց լիարժեք կյանքով ապրել և կարողացավ հաջողության հասնել և ճանաչում ձեռք բերել ողջ աշխարհում։ Բոլորի կողմից մերժված երեխան ծնվել է 1889 թ., Սիցիլիայում։ Նա ուներ երեք ոտք, որոնք նաև տարբեր երկարություններ ունեին։ Բացի այդ,նա չորս կրունկ ուներ, որոնցից մեկը գտնվում էր ոտքերից մեկի ծնկի մոտ ու մինչև վերջ ձևավորված չէր։ Երեխայի ոտքերի վրա ընդհանուր կային 16 մատներ։

Հետագայում բժիշկները պարզել են, որ մոր արգանդում միաձուլվել էին երկու պտուղները։ Վիրահատությունն արգելված էր. տղան կարող էր հաշմանդամ դառնալ և այդպես մնալ ամբողջ կյանքի ընթացքում, կամ մահանալ։ Ընտանիքում Ֆրանչեսկոն հինգերորդ երեխան էր (այդ ընտանիքում ընդհանուր 12 երեխա է ծնվել)։ Նման հրեշ-երեխային պահել ամուսինները չցանկացան։ Սկզբում երեխային իր խնամքի տակ վերցրեց հարազատ հորաքույրը, սակայն նա էլ ի վիճակի չեղավ հանգիստ ընդունել և խնամել նման երեխային, ինչի արդյունքում էլ Ֆրանչեսկոն հայտնվեց հաշմանդամ երեխաների համար նախատեսված օթևանում։

Տեսնելով իր շուրջը կույր, առանց ձեռքերի, ոտքերի, անկողնուն գամված այլ երեխաներին՝ Ֆրանչեսկոն գիտակցում էր, թե որքան է բախտը բերել։ Երիտասարդ տարիքում տղան որոշեց, որ իր համար լավագույն մասնագիտությունը դա կրկեսի դերասան դառնալն է։ Նա հանդես էր գալիս այդ տարիների լավագույն կրկեսներում՝ «Բարնում ու Բեյլի», «Կոնի-Այլենդ», «Բուֆֆալո Բիլլի շոու»։

Նա ակտիվ կենսակերպ էր վարում․ ձիավարում էր, մեքենա էր վարում։ Նա նաև ամուսնացավ։ Նրա կինը Թերեզա Մյուրրեն էր։ Նրանք 4 առողջ երեխաներ ունեցան։ Նա կրկեսում իր շարունակեց մինչև խոր ծերություն։ Մահացել է 1966 թ. փառքի և հարգանքի մեջ՝ շրջապատված հարազատ մարդկանցով։