Ինչպես Արամեն մեկ րոպեում մեծացավ երեսուն տարով․ անչափ հետաքրքրական տեսանյութ


Ինչպես գիտեն շատերը դեկտեմբերի մեկին սիրված երգիչ Արամեն ներկայացրեց նոր երգի պրեմիերա։ Երգն ուրախ և ռիթմիկ էր։ Այն շատերին դուր եկավ։ Երգիչը տեսահոլովակում հանդես էր եկել Վիկա Մարտիրոսյանի հետ։

Վերջինս էլ տեսահոլովակը համեմել էր իր պարային անկրկնելի կատարումներով։ Այսօր Արամեն համացանցային իր հարթակներում մի տեսանյութով է կիսվել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես են պատրաստվել տեսահոլովակի նկարահանումներին։

Տեսանյութում մանրակրկտորեն ներկայացված է, թե ինչպես է Արամեն վերածվել պապիկի։ Հրապարկամանը զուգահեռ երգիչը գրել է, որ ցույց է տալիս, թե մեկ րոպեում ինչպես է երեսուն տարով մեծանում։

Նա մասնավորապես գրել է․ «30 տարին մեկ րոպեում»։ Տեսահոլովակում շատ են հումորային համարները։ Այն անչափ դուր է եկել երգչի երկրպագուներին և անչափ ջերմորեն են շնորհավորել նոր երգի կապակցությամբ։

Տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները, որոնք նույնպես անչափ հետաքրքրական են ստացվել, կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: