Ինչու է Սուպեր Սաքոյի և Օքսի Ավդալյանի տեսահոլովակն անհետացել յութուբից. պրոդյուսերը մանրամասներ է հայտնում


Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օրերս Օքսի Ավդալյանն ու Սուպեր Սաքոն համատեղ աշխատանքով են հանդես եկել։

Նրանց նոր երգն ու տեսահոլովակը շատ սպասված էր, քանի որ երգիչները պարբերաբար խոսում էին այդ մասին և նախապատարստում երկրպագուներին։ Նոր աշխատանքի պրեմիերայից հետո յութուբյան ալիքում երգիչներին հաճելի իրարանցում էր։

Նրանց երկրպագուները մեկը մյուսի ետևից շտապում էին հայտնել, որ այն ուղղակի հրաշալի աշխատանք է և նշում, որ սպասելիքներն արդարացվել են։ Բայց ամեն բան այսպես հարթ կարծես թե չընթացավ։

Օրեր առաջ նոր երգի տեսահոլովակն անհետացավ յութուբյան ալիքից առաննց որևէ լուրջ պատճառի։ Օքսիի և Սուպեր Սաքոյի պրոդյուսերն այս մասին նշել է, որ նման հարցերով ինքը չի զբաղվում և իրավիճակին լավ չի տիրապետում։

Օքսին հայտնել է, որ յութուբում նման բաներ լինում են և շուտով ամեն բան կկարգավորվի։ «‎Տեսահոլովակի դեմ ինչ-որ բողոք է եղել»,- նշել է Օքսի Ավդալյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!