Իննա Խոջամիրյանին երկրպագուների պակաս չունի։ Նրա գործունեությանը շատերն են հետևում։ Դերասանուհին մի շարք կերպարներ է կերտել, որոնք սիրվել և ընդունվել են հեռուստադիտողի կողմից։

Մի առիթով Իննան նշել է՝ իր գործում՝ կերպարներ կերտելիս, մաքսիմալ անկեղծ է։ Եվ հենց դա է պատճառն այդչափ սիրվելու։ Իննան հաճախ է նշում, որ անչափ սիրում է եկրպագուներին։

Համացանցում դերասանուհին շփումներ է պահպանում իր հետևորդների հետ։ Երբեմն էլ ինթագրամյան «հարցուպատասխան» ձևաչափում պատասխանում է հետևորդների հետաքրքրող հարցերին։

Այս անգամ Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է ներկայացրել, որտեղ շքեղ տեսքով է հանդես եկել։

Իննան կրում է սպիտակ երեկոյան զգեստ, սպիտակ արևային ակնոցներ։ Լուսանկարներն արվել են քարերի և ավազի ֆոնին։ Երկրպագուները բարձր գնահատել սիրելի դերասանուհու նոր կերպարը և նշել, որ այն անչափ սազում է նրան և անսահման գեղեցիկ տեսք ունի։