«Ինձ համար Հայ երգարվեստում կա մի էտալոն և դա․․․ ապրիր երկար խնդրում եմ»․ Նունե Եսայանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել


Հայ երգարվեստի կարկառուն դեմքերից մեկը՝ Նունե Եսայանը, համացանցում ակտիվ է և իր կյանքում տեղ գտած իրադարձություններով կիսվում է  օգտահաշիվներում և շփումներ հաստատում հետևորդների հետ։

Երկրպագուները շարունակում են հիանալ թե՛ սիրելի երգչուհու տաղանդով, թե՛ որպես հայ կնոջ և մոր կերարով։

Այսօր երգչուհին մի ուշագրավ հրապարակում է կատարել․ նա հանրայնացրել է տեսանյութ, որտեղ ինքը և Ռուբեն  Մաթևոսյանը միասին են։ Նրանք կատարում են ժողովրդական սիրված երգեր։

Նրանք գտնվում են Նունեի բնակարանում։ Երգչուհին տեսանյութին կից գրել է, որ հայ երգարվեստում Ռուբեն Մաթևոսյանն իր համար էտալոն է և այն, որ կարողանում է գրկել ու համբուրել Մաեստրոյին, համարում է Աստծո նախախնամություն։

Նունե Եսայանը մասնավորապես գրել է․ «Ինձ համար Հայ երգարվեստում կա մի էտալոն։ Դա դու ես Մաէստրո ջան։ Աստծո նախախնամությունն է, որ այսօր կարող եմ գրկել և համբուրել Ձեզ։ Ապրիր երկար խնդրում եմ»։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: