Ինկասատորի մեքենայից գումար է թափվել․ մարդկանց ուրախությանը չափ ու սահման չկա․ տեսանյութ


Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ երջանկացած բղավում և վազվզում։ Բանն այն է, որ Ամերիկայում չլսված և չտեսնված մի դեպք է արձանագրվել։

Մեծ, խոշոր գումարներ տեղափոխող ինկասատորի մեքենայից թափվել է ողջ գումարը։ Ըստ երևույթին՝ վարորդը կամ աշխատակիցը թերացել է և մեքենայի  համապատասխան դուռը պատշաճ չի փակել կամ կարելի է ենթադրել, որ այն ուղղակի շարքից դուրս է եկել։

Ամերիկյան փողոցներից մեկը իր ողջ երկայնքով և լայնությամբ ամերիկյան դոլարներով էր ողողված։ Քամին այն ցիրուցան էր անում, իսկ մարդիկ հավաքում էին և երջանկությունից ու զավեշտից ծիծաղում։

Ճանապարհը, որտեղ թափվել են գումարները, մեքենաների համար է նախատեսված և ինչպես երևում է տեսանյութից մայթեր կամ եզրեր ճանապարհը չունի։ Մեքենարով անցնող քաղաքացիները կայանել են իրենց մեքենաները և շտապել հավաքել գումարները։

Նրանք ուրախությունից հավաքում և կրկին շաղ էին տալիս ու զվարճանում չլսված և անհավատալի իրադարձությունից։ Այս դեպքի մասին մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: