Այսօր Անդրանիկ Հարությունյանի տիկնոջ՝ Մերի Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Դերասանն իրեն հատուկ հումորով ու սրամտությամբ է շնորհավորել սիրելի տիկնոջը ծննդյան օրվա առթիվ: Նա հանրայնացրել է հետևյալ հրապարակումը.
«Մամայիս ու Պապայիս հարս, զոքանջիս աղջիկ, աներձակիս քուր, ախպորս ախպոր կին, Էլոկիս ու Գրիշոկիս մամա, մի խոսքով՝ Մերի Հովհաննիսյան ջան, իմ առաջին ու հուսամ վերջին կին, շնորհավոր 20 ամյակդ,եղիր երջանիկ ուրախ առողջ ու ամենակարևորը իմ հետ միասին»:
Դերասանն իր հրապարակումն ավարտել է անգլերեն լեզվով սիրո խոստովանություն անելով: Նշենք, որ դերասանի հրապարակումը հենց կեսգիշերն անց էր, իսկ դրանից հետո օրվա ընթացքում հրապարակումներ և ուղիղեթերային միացում արեց նաև Մերին՝ ցուցադրելով իր ծննդյան օրվա ընթացքը:
Նա նաև ծննդյան տորթով լուսանկար է հանրայնացրել, որից երևում է, որ լրանում է Մերիի երեսունչորսամյակը: Ամուսինը, սակայն, նրան քսան տարեկան է համարում:
Մերիի հանրայնացրած ուղիղեթերային միացման տեսագրությունը ներկայացնում ենք կից:
Опубликовано Mery Hovhannisyan Суббота, 1 августа 2020 г.