Անի Քոչարը Հայաստանում է։ Նա այսօր գտնվել է Արարատի մարզում և հանդիպում ունեցել տեղի գրքասերների հետ։ Հանդիպումը կայացել է գրադարանում, որտեղ կայացել է նրա «Հանձնվել չկա» գրքի շնորհանդեսը։

Գիրքը մոտիվացնող բովանդակություն ունի։ Անին նաև հարրցազրույց է ունեցել և ուշագրավ զրույց ունեցել։

Նա խոսել է իր անձնական ողբերգության մասին, որը երբեմն հոգեխանգարմունքի է հասցնում։ Խոսել է նաև պատերազմի, սահմանի և համաճարակի մասին։ Անին հայտնում է, որ ինքը անտարբեր չէ և վերջին երկու տարիներին կատարվածը խորապես հուզել է նրան։

Ափսոսում է, որ որոշ մարդիկ այդպես էլ չեն կարողանում խորապես հասկանալ համաճարակի վտանգավորությունը։

Սահմանի մասին խոսելիս՝ նշել է, որ թշնամին նսեմացնում է ռուս խաղաղապահի դերը սահմանին և կարծում է, որ այս և նման այլ հարցերի շուրջ լրջորեն պետք է զբաղվի քաղաքական վերնախավը։ Ուշագրավ զրույցը դիտեք վարը։