Ի՞նչ պատահեց, երբ կինը գնաց խանութ և վաճառասեղանի ետևում տեսավ Աստծուն․ ահա թե ինչ գնեց նա և ինչ ստացավ


Մարդ- Աստված հարաբերությունների, առ Աստված հավատքի և աստվածավախ լինելու մասին պատմությունները և հորդորները բազմազան են և բավականաչափ շատ։ Դրանցից շատերը վերածվել են ուսուցողական դասերի։

Ահա այդ պատմություններից մեկն էլ ներկայացնում ենք այստեղ։ Այս պատմությունն իսկապես խոր իմաստ է պարունակում և շատ բանի մասին հիշեցնում ու նաև սովորեցնում։ Վերլուծությունները և եզրահանգումները թողնում ենք ձեզ։

Մի կին երազում տեսնում է Աստծուն, ով կանգնած էր խանութի վաճառասեղանի հետևում։ Կինը զարմացավ, որ Աստծուց կարելի էր գնումներ կատարել։ Եվ Աստված հայտնեց՝ իրենից ամեն բան կարելի է գնել։ Կինը ցանկացավ գնել առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և իհարկե փող։

Տերը բարեհամբույր ժպտաց և քայլերն ուղղեց դեպի պահեստային սենյակ՝ պատվիրված ապրանքները բերելու։ Վերադարձավ փոքրիկ թղթե փաթեթով, ինչը կնոջը զարմացրեց և նա հիասթափված հարցրեց, թե այդքան խնդրածի դիմաց այդ փոքրիկ փաթեթը պիտի վերցնի՞։

Աստծո պատասխանը հետևյալն էր․ «Այո՛, սա այն ամենն է, ինչ դու խնդրեցիր։ Մի՞թե չգիտեիր՝ իմ խանութում միայն սերմեր են վաճառվում»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!