«Թղթե տունը» ֆիլմը տևական ժամանակ է, ինչ էկրաններին է և բազմաթիվ հեռուստադիտողների է գրավել։ Այն սիրվել է հեռուստադիտողների կողմից և խմբել բազմահազարանոց երկրպագուների։

Ֆիլմը նկարահանվել է հինգ եթերաշրջանով։ Հինգերորդ եթերաշրջանը թողարկվել է Netflix հավելվածով։ Սերիաների մեկը առանձնացել է և շատերին գրավել սերիայի մի կարճ հատվածով։

Եզրափակիչ սերիայում գլխավոր հերոսներից մեկը հայերեն է խոսել։ Դա իսկական նվեր է եղել ֆիլմի հայ հեռուստադիտողներին, երկրպագուներին։ Գլխավոր հերոսը Պրոֆեսոր անվամբ կերպար է, ով ֆիլմում խոհարարին հաերենով բարևում է։

Ֆիլմի այդ հատվածը չափազանց ուշագրավ է եղել հայ դիտողի համար։ Պրոֆեսորը դերասանուհիներից մեկի ձեռքը բռնած արագ մտնում է խոհանոց և արագ քայլելու ընթացքում հնչում է «Բարև Ձեզ» արտահայտությունը, որը հայ հեռուստադիտողին ստիպել է մի քանի անգամ նայել այդ հատվածը։

Ֆիլմի հետաքրքրական այդ հատվածը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։