Թթվասերով թխվածքաբլիթ, որն անչափ հեշտ է պատրաստել


Եղանակները ցրտելուն պես թեյախմությունը շատանում է։ Թերևս, շատերին է հաճելի երեկոներն անցկացնել մեկ գավաթ տաք, համեղ թեյի սեղանի շուրջ և մթնոլորտը տաքացնել հաճելի, ջերմ շփումներով և զրույցներով։ Առաջարկում ենք թխվածքաբլթների մի հրաշալի, հասարակ բաղադրատոմս, որի պատրաստումն անչափ հեշտ է։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 1 հ․

Շաքարավազ — 200 գ

Վանիլ

Բուսայուղ — 100 մլ

Թթվասեր — 200 մլ

Սոդա — 1 թ․գ․

Ալյուր — 450 գ

1 դեղնուցի և 1 ճ․գ․ կաթի խառնուրդ

Շաքարավազ՝ պատրաստի թխվածքաբլիթների վրա շաղ տալու համար — 1 ճ․գ․

Եվ այսպես, հավկիթը, շաքարավազը, վանիլը։ Այս ամենը միախառնել, լավ հարել, որից հետո միացնել բուսայուղը, խառնել՝ հասցնելով միասեռ զանգվածի։

Թթվասերին միացնել սոդան, խառնել և հավելել ձվային զանգվածին,միախառնել։ Ապա դանդաղորեն մաղել ալյուրը։ Սկզբում գդալով խառնել, ապա խմորը վերջնական տեսքի բերել ձեռքերի օգնությամբ։

Պետք է ստացվի փափուկ, նուրբ խմոր։ Թխվածքաբլիթների պատրաստման մանրամասներին առաջարում ենք տեղեկանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: