Ինչպես հայտնի է Նազենի Հովհաննիսյանը և Սոֆի Մխեյանը մտերիմ ընկերուհիներ են։

Նրանք հաճախ են իրենց հանգիստը միասին կազմակերոպում և հիանալի ժամանակ անցկացնում։ Այս անգամ ընկերուհիները կրկին միասին են։ Սոֆին մեկնել էր ավելի վաղ, օրեր անց միացել է Նազենին։

Նազենին այդ հանդիպումից մի տեսանյութ է հանրայնացրել, որը հումորային բնույթ ունի։ Տեսանյութում Նազենին պատահաբար ընկնում է հատակին հենց այն պահին, երբ ասում է, որ «ոտքը բարով լինի»։ Այն բավական հումորային է ստացվել։

Նազենին տեսանյութին կցել է հետևյալ գրառումը․ «Թե ոնց ես զխկացի, երբ ասում էի «ոտքս բարով լինի»։ Լրիվ «բարով» էր»։ Այնուհետև ժամեր անց ընկերուհիները ցույց են տվել կադրեր, թե ինչպես են անցկացնում հանգստյան օրերը։

Նրանք վայեում են արևը, երգում, նվագում և հանգիստը կազմակերպում հնարավորինս հաճելի։ Նրանց երկրպագուները մեկնաբանություններում հիացել են ընկերուհիներով և բարի հանգիստ մաղթել նրանց։ Տեսանյութը դիտեք վարը։