Թաթա Սիմոնյանը որոշակի դադարից հետո ներկայացել է զուգերգով 3,33 պրոեկտի հետ միասին։ Երգը կոչվում է՝ ձյունը հալվել է։ Սա յուրահատուկ համագործակցություն է,քանի,որովհետև առաջին հայացքից իրարից շատ տարբեր ոճեր համատեղվել են։
Թաթա Սիմոնյանի քաղցր ելևէջները զուգորդվել են ժամանակակից ռիթմերի հետ ու ստացվել է մեղեդային միևնույն ժամանակ այսօրվա երաժշտական մտածողությանը հարիր երաժշտական պրոդուկտ։
Հետաքրքիր գործիքավորում է արված։ Ինչպես միշտ 3,33 պրոեկտը կարողացել է ստեղծել որակյալ գործիքավորում,որտեղ գործիքային մասը հետաքրքիր ու ինքնատիպ է։
Ինչ վերաբերվում է Թաթա Սիմոնյանին,նա իր ավանդական ոճը չի խախտել,բայց համաձայնվել է այն միացնել ռեպային կատարումներին։
Այսպիսի փորձեր հաճախ անում են ռուս երգիչները,երբ արդեն ճանաչված,տարիների սիրված երգիչը համագործակցում է ավելի երիտասարդների հետ ու հատկանշական է,որ նման փորձերը հիմանակնում մեծ հաջողություն են ունենում։
Գրեթե վստահ ենք,որ այս հոլովակը կհավաքի շատ դիտումներ ու կհայտնվի մարդկանց փլեյլիստերում,որովհետև բոլոր կատարողները սիրված են։ Գովելի է,որ երգիչները դադարը օգտագործել են նոր աշխատանք ներկայացնելու համար։