Թաթա Սիմոնյանի հուզիչ գրառումը սիրելի վարպետի մահվան առիթով


Այսօր տեղեկացանք Բորիս Դավիդյանի ցավալի վաճխանի մասին: Նա, որ առավել հայտնի է Բոկա անվամբ, ժամանակին հանրաճանաչ ու մինչ հիմա էլ սիրելի է բազմաթիվ անձանց կողմից: Շատ հանրահայտ դեմքեր իրենց սոցցանցային հրապարակումներում անդրադարձան այս ցավալի թեմային:

Շատերը ցավակցական կամ ափսոսանքի խոսքեր ուղղեցին սիրելի երգչին: Այս առումով իր հուզականությամբ առանձնանում է Թաթա Սիմոնյանի հուզիչ հրապարակումը:

Նա սոցցանցային հարթակում իր մեծ ցավն է հայտնել իր սիրելի վարպետի մահվան առիթով՝ նշելով, որ Բոկան իր երիտասարդության օրերի, անմոռանալի պահերի սիրելի ուղեկիցն է եղել:

Թաթան նշել է, որ երգիչն իր հրաշալի երգերով միշտ ուղեկցել է իրեն ու եղել հաճելի պահերի պատճառն ու առիթը:

Նա վստահաբար ու ցավով նշել է, որ մենք կորցրել ենք մեր երաժշտության ներկապնակի մի անփոխարինելի երանգ:

Իր մեծագույն ցավակցությունները հայտնելով Բոկայի ընտանիքի բոլոր անդամներին ու բոլոր հարազատներին՝ երգիչը հրապարակումը եզրափակել է հրաշալի մարդուն ու անկրկնելի երգչին խաղաղ հանգիստ մաղթելով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!