Լուսավոր տղաները, որ իսկապես լույս էին ճառագում, այսօր տներից հեռու են։ Տունըդատարկ է մնացել ու խավար, անգամ սառը թեժ շոգին։ Հերոսածին մայրերն ընդմիշտ աչքը ճանապարհին մնացին։

Սպասում են տան լույսին, ճրագին, առանց որի մութ ու խավար կմնան։ Նրանք կատարեցին իրենց մեծ գործը․ պահպանեցին ու պաշտպանեցին հայրենիքը։ Վիրավոր, սակայն հույսերով հայրենիքը կանգուն է ու հավետ կանգուն կմնա, քանզի հզոր որդիներ ունի։

Հանուն ընկած տղաների վիրավոր հայրենիքի պիտի հառնի ու զարգանա, բազմանա ու շենանա։ Ճանաչենք մեր հերոսներին։ Սիմոն Արթենյան։ Ծնվել է 2001 թվականին, գյուղ Մրգաշատում։ Սիմոնը ժամկետային զինծառայող էր։ Նրա ծառայությունն անցնում էր Դիլիջանում։ Սիմոնը հրաշալի հրետանավոր էր:

Ուներ մի քանի պատվոգրեր․ խրախուսել էին լավ պատրաստակամության, զենքին լավ տիրապետելու համար…Ընտանիքի միակ տղա զավակն էր, շատ ընկերասեր, անսահման բարի, հոգատար որդի։ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր։

Ընկել է Ջաբրայիլում թեժ մարտերի ժամանակ ` հոկտեմբերի 13-ին… Սիմոնը հուղարկավորված է հայրական գյուղում` Մրգաշատում։