Էվելինա Շահիրյանն իր կյանքից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել․ ինչպես ամուսինն օգնեց կայանալ, ինչպես հաղթահարեց բնավորության վատ գծերը և այլն


Էվելինա Շահիրյանին կհիշեն բոլորը, քանի որ նրա վառ կերպարը հնարավոր չէ մոռանալ։ Դերասանուհին ուշագրավ հարցազրույց է ունեցել։ Էվելինան 80 տարեկան է, բայց էներգիայով լի։ Այս տարիքում էլ նա դերեր է կերտում։ Ասում է, որ հանպատրաստից չի կարող բեմ բարձրանալ․ նրան անհրաժեշտ է ժամանակ տրամադրվելու համար։

Խոսել է նաև համաճարակից  և նշել, որ խիստ պահպանում է կանոնները, ապա հավելել է, որ այն կարծես փոքր-ինչ քարացրել է մարդկանց սրտերը։ Առաջ կորուստներն այլ հույզերով էին ընկալում։ Դերասանական տարիների փորձ ունեցած դերասանուհին պատմել է, որ առ այսօր ամեն ներկայացումից առաջ հուզվում է։

Ընդգծել է՝ երբ ավարտվի այդ հուզմունքը, դերասանի կյանքը նույնպես կավարտվի։ Մի հետաքրքիր դրվագ է պատմել թատրոնից, որ տարիքով դերասանուհիներից մեկը երիտասարդ կնոջ էր կերտում և բեմի վրա կարճ շրջազգեստով ներքնազգեստն էր ցույց տալիս։ Նշում է, որ անչափ տգեղ էր երևույթը, և հենց դա էլ դաս եղավ, որ տարիքին համապատասխան դերեր կերտի, որպեսզի դերասանի կյանքը չավարտվի։ Իսկ տարիկները գեղեցկության վրա չեն ազդել այն պատճառով, որ դերասանուհին կարևորում է հոգեկան վիճակը, հոգու մաքրությունը, պարզությունը, խանդ ու նախանձ  չունենալը։

Բայց և նշում է, որ ժամանակին ունեցել է այդ գծերը, որոնք հաղթահարել է տարիքի հետ։ Ամուսինն իրեն տեսել է հեռուստացույցով, հավանել և ասել ընկերներին, որ ամուսնանալու է նրա հետ։ Էվելինան հեռուստատեսություն ընդունվեց շատ պատահական՝ դպրոցը նոր էր ավարտել։ Հայերենի և ռուսերենի լավ իմացությունը նրա առավելությունն են եղել։ Իսկ դերասանական ոլորտի կայացման համար «մեղավոր» է ամուսինը։

19 տարեկան էր, երբ ամուսինն ասել է, որ դերասանական դասընթացներ կան, որոնց կարող է մասնակցել ֆիլմում նկարահանվելու համար։ Բայց  այդ ժամանակ Էվելինան երկու փոքրահասակ երեխաների մայր էր։ Ամուսինն աշխատանքից հետո պահում էր երեխաներին, իսկ Էվելինան շտապում դերասանական դասընթացների։ Այդպես ամուսինն օգնեց, որ նա կայանա և հիացնի հանդիսատեսին։


Понравилась статья? Поделиться с друзьями: