«էս չհիմնավորված մեծամտությունը մինչև ե՞րբ պիտի տուններս քանդի»․ Լևոն Սարդարյան


Պեմզաշենի ողբերգական իրադարձությունն իսկապես ցնցեց բոլորին։ Բոլորը խոսում ու քննարկում են այս անմարդկային արարքը, որը մարդկային բանականության մեջ ուղղակի չի ընկալվում։

Լևոն Սարդարյանը, ով հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, անդրադարձել է այս թեմայից բխող քննարկումներին։

Նրա համար զարմանալի են այն մեկնաբանությունները, որտեղ նշվում է, որ անհավատալի է, որ հանցագործը հայ է և այլն։

Սարդարյանն իր գրառման մեջ  պատմական հատվածներ է մեջբերել և հիշեցրել, որ Անիի բանալիները բյուզանդացիներին է հանձնել հայ, Պոլիսի հայ մտավորականների ցուցակը թուրքերին հանձնեց նույնպես հայը։ Ցուցակը կարելի է շարունակել։

«էս չհիմնավորված մեծամտությունը, թե հայը էսինչ կամ էնինչ բանն անել չի կարող, մինչև ե՞րբ պիտի տուններս քանդի»,- գրել է լրատվության վարչության պետը, ապա հավելել Վազգեն Սարգսյանի խոսքերը,  երբ Սպարապետին զգուշացնում էին մահափորձի մասին, նա ասում էր՝ հայի ձեռքն ինձ վրա չի բարձրանա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!