«Էլ ի՞նչ պետք է անեմ, որ աղքատ չլինեմ»․ իշխանությանը հարցնում է օրը 17 ժամ աշխատած վեց երեխաների մայրը․ տեսանյութ


Քառասունամյա Մարգարիտա Սարգսյանը տեսախցիկի առջև խոսել է իր սոցիալական դժվար պայմաններից։ Մարգարիտայի ամսական եկամուտը կազմում է 150 000 դրամ։

Այս գումարը նա պետք է բավականեցնի տան վարձի, կոմունալների վճարման և վեց անչափահաս երեխաների խնամքի համար։ Քառասնամյա այս կինը օրական տասնյոթ ժամ աշխատում է։ Եվ դա միևնույնն է նրան չի փրկում աղքատությունից։ Պատմում է, որ եղել է ժամանակ, որ օրվա մեջ երեք տեղ է աշխատել։

Մի աշխատատեղից ընդմիջման համար ժամանակ է խնդրել և վազքով հասել մեկ այլ տեղ կատարել աշխատանքը և շուտ ետ վերադարձել։ Մարգարիտան նամակով դիմել է վարչապետին, քաղաքապետարան, բայց մերժվել է։

Նրա խնդրանքն է եղել որոշակի պայմաններ, արտոնութուններ տրամադրել,  որպեսզի կարողանա մի փոքրիկ անկյուն ձեռք բերել, որ իր վեց երեխաները փողոցում չհայտնվեն։

Նա պետությանը մի հարց ունի՝ Էլ ի՞նչ անի, որ աղքատ չլինի։ Մանրամասները դիտեք ստորև կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: