«Էէէ՜, ա՛յ կնիկ, տե՛ս, մարդդ ինչ  օրի ա»․ Վաչե Ամարյանը կրկին ընտանիքից հեռու է․ տեսանյութ


Վաչե Ամարյանն այն հայ արտիստներից է, ով համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի։ Երգիչն ապրում և ստեղծագործում է Հայաստանի սահմաններից դուրս, սակայն հայրենիքի հետ սերտ կապը շարունակում է պահպանել։

Վաչեն սիրով ցույց է տալիս իր առօրյան, աշխատանքային անցուդարձը և այլ ուշագրավ դրվագներ իր կյանքից։ Վաչե Ամարյանը աշխատանքային բերումով հաճախ է ընտանիքից հեռու գտնվում։

Եվ ահա երգիչը ցույց է տվել իր կյանքից մի դրվագ, երբ կրկին մենակ է և ստիպված է իր համար ինքնուրույն պատրաստել։ Երգիչն այս անգամ կոմպոտ է եփել և ցույց տվել հետևորդներին։

Հոլովակը Վաչեն մակագրւել է․ «Էէէ՜, ա՛յ կնիկ, տե՛ս, մարդդ ինչ  օրի ա»։ Հրապարակելով հոլովակը՝ Վաչեն ցույց է տվել իր եփած երկու կաթսա կոմպոտը և  հայտնել, թե ինչպես է եփել այն։

Կոմպոտը տանձից և ելակից է պատրաստված։ Իսկ մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!